Մատչելիության հղումներ

Միխեիլ Սաhակաշվիլին` առաջատար թեկնածո՞ւ


«Նովոստի - Գրուզիա» գործակալության փոխանցմամբ, Վրաստանում վերջերս անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները վկայում են, որ նախագահության թեկնածուների մրցապայքարը գլխավորում է հրաժարական ներկայացրած նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Հարցումն անցկացվել է նոյեմբերի 16-29-ը: 10 հազար հարցվածների 54 տոկոսը նշել է, որ նախապատվություն է տալիս Սահակաշվիլիին: Երկրորդ տեղում միացյալ ընդդիմության թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն է, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 15,5 տոկոսը: Երրորդ տեղը գրավել է մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլին` 14,5 տոկոս, Շալվա Նաթելաշվիլին 5,6 տոկոս է ստացել, իսկ Գիա Մաիսաշվիլին՝ 3,5 տոկոս:

Այդ տվյալները հրապարակել է «Ռուսթավի - 2» հեռուստակայանը, որի փոխանցմամբ, հարցումն անցկացվել է «Ազգային շարժում» իշխող կուսակցության պատվերով:

Վրաստանի նախագահի պաշտոնին այսօրվա դրությամբ հավակնում է 18 թեկնածու: Վրաստանում նախագահական արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2008 թվականի հունվարի 5-ին:

Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականի կապակցությամբ Վրաստանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնել է խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG