Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Էստոնիա:

Նախարարը Տալլինում կհանդիպի իր էստոնացի պաշտոնակից Ուրմաս Պաետի եւ խորհրդարանի փոխխոսնակ Կրիստինա Օջուլանդի հետ:

Վարդան Օսկանյանը կհանդիպի նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Էստոնիայում բնակվում է մոտ 2 հազար հայ, որոնք ապրում են հիմնականում Տալլինում եւ Տարտուում:

Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, այս շաբաթվա ընթացքում Վարդան Օսկանյանը կայցելի նաեւ Մոսկվա, Ստրասբուրգ եւ Իտալիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG