Մատչելիության հղումներ

Եզդիական եւ հրեական համայնքները պաշտպանելու են Սերժ Սարգսյանին


2008 թվականի նախագահական ընտրություններում Հայաստանի եզդիների եւ հրեաների համայնքները պաշտպանելու են վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Մեր թեկնածուն Սերժ Սարգսյանն է», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, ում պնդմամբ` Հայաստանի եզդիների համայնքը ունի 60 հազար անդամ: - «Ես գիտեմ, որ պարոն Սարգսյանը ազգային փոքրամասնության նկատմամբ շատ բարի է, ամեն ինչով մեզ օգնում է»:

Շատ ավելի փոքրաթիվ հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը ասաց. - «Վերադառնալ նրան, ինչից մենք, փառք Աստծո, հեռացանք, անմտություն է: Իմ անձնական կարծիքով, Սերժ Սարգսյանը շատ մեծ վաստակ ունի Հայաստանի, հայ ժողովրդի հանդեպ»:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե ազգային փոքրամասնությունները միշտ հանդես են գալիս գործող իշխանությունների օգտին, Վարժապետյանը արձագանքեց. - «Հրեական համայնքի անդամները, անշուշտ, սատարում են այն իշխանությանը, որը կա: Ես կարծում եմ, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչները չեն փոխի քաղաքականությունը, եւ դա կլինի հօգուտ Հայաստանի»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG