Մատչելիության հղումներ

2009 թվականին բուհերի ընդունելության բոլոր քննությունները կանցկացվեն միասնական համակարգով


Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը տեղեկացրեց, որ երեկ այն արդեն հաստանվել է եւ կա ընդամենը 2 փոփոխություն. Երեւանի պետական Տնտեսագիտական համալսարան ընդունվելու համար դիմորդներն այլեւս չեն հանձնի աշխարհագրության քննություն, եթե նախկինում նրանք ընտրում էին կամ աշխարհագրությունը կամ անգլերենը, ապա այս տարի բոլորի համար պարտադիր կլինի անգլերեը:
2-րդ նորությունն այն է, որ Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվելու համար այլեւս չեն հանձնի ռուսաց լեզուն, որը մրցութային չէր:

Նախարարությունում նշում են, որ անցյալ տարի կազմակերպիչները լավ չէին կատարել իրենց աշխատանքը եւ դրա պատճառը անտեղյակությունն էր, սեմինարների, դասընթացների բացակայությունը, ինչն այս տարի պետք է իրականացվի:

Դիմորդների մեծամասնությունը բուհ ընդունվելու համար մասնավոր պարապմունքների են հաճախում:Նախորդ տարիներին աշակերտներն ուղղակի անգիր էին անում շտեմարանը եւ ստանում փայլուն գնահատականներ, փաստը խոստովանում է նաեւ փոխնախարարը:

«Հիմա ո’չ կրկնուսույցը եւ ո’չ էլ դիմորդը չգիտեն` ինչ հարցեր են ներառված լինելու թեստում»,-ասաց նա:

Ուղեցույցների պատրաստման համար, որոնք պետք է անվճար բաժանվեն բոլոր դպրոցներին, պետական բյուջեյից հատկացվել է 50 միլիոն դրամ:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG