Մատչելիության հղումներ

logo-print

Գարի Կասպարովն ազատ է արձակվել


Ռուսաստանի միացյալ քաղաքացիական ճակատի առաջնորդ, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը վարչական պատիժը կրելուց հետո այսօր ազատ է արձակվել մեկուսարանից: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Կասպարովի ներկայացուցիչը:

Ընդդիմադիր գործիչը ձերբակալվել էր նոյեմբերի 24-ի «անհամաձայնների երթից» հետո: Դատարանը Կասպարովին մեղավոր էր ճանաչել հանրահավաքի անցկացման կանոնները խախտելու եւ իրավապահներին չենթարկվելու մեջ եւ հնգօրյա վարչական կալանք սահմանել նրա նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG