Մատչելիության հղումներ

Հարավկորեացին զոհվել է բջջայինի մարտկոցի պայթյունի՞ց


Հարավային Կորեայում մի 33-ամյա տղամարդ է մահացել, ենթադրաբար` բջջային հեռախոսի մարտկոցի պայթյունից:

Կորեացու դիակը հայտնաբերվել է այսօր առավոտյան նրա աշխատավայրում` մայրաքաղաք Սեուլից 135 կիլոմետր հեռու գտնվող մի քարհանքում:

Տեղական ոստիկանության պաշտոնյան «Ասոշիեյթեդ փրես»-ին հայտնել է, որ մահացածի վերնաշապիկի գրպանում հայտնաբերվել է բջջային հեռախոսի մարտկոցը` հալած եւ դեֆորմացված վիճակում, ինչը ոստիկանությանը հիմք է տալիս ենթադրելու, որ այն պայթել է:

Դիազննություն կատարած բժիշկը եւս այն կարծիքին է, որ մահվան պատճառը մարտկոցի պայթյունն էր, քանի որ կոտրվել են տուժածի կողերը եւ ողնաշարը, վնասված են սիրտը եւ թոքերը:

Ոստիկանությունը հայտնել է, որ բջջային հեռախոսը հարավկորեական LG ընկերության արտադրության է, ինչը LG-ի ներկայացուցիչները հաստատել են` զերծ մնալով մեկնաբանություններից մինչեւ քննության ավարտը:

Ընկերության անանուն մի պաշտոնյա, սակայն, բացառել է նման հետեւանքներով պայթյունի հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG