Մատչելիության հղումներ

Մարդկային զարգացման տարեկան զեկույցում Հայաստանը միջին զարգացած երկրների շարքում է


Միավորված Ազգերի Կազմակերպությունը երեկ հրապարակել է մարդկային զարգացման տարեկան զեկույցը 2007 թվականի համար: Հայաստանը զեկույցում միջին զարգացած երկրների շարքում է` զբաղեցնելով 83-րդ տեղը: Հարեւան երկրներից Իրանը 94-րդն է, Վրաստանը` 96-րդը, Ադրբեջանը` 98-րդը:

Մարդկային զարգացման ինդեքսը հրապարակվում է սկսած 1990 թվականից:

Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից տարվող այս աշխատանքում հաշվի են առնվում ինչպես տվյալ երկրի պետական, պաշտոնական տվյալները, վիճակագրական ծառայությունների ուսումնասիրությունների, հաշվարկների պաշտոնական արդյունքները, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների ուսումնասիրությունները:

Մարդկային զարգացման ինդեքսը հիմնականում որոշվում է երեք բաղադրիչներով` կյանքի միջին տեւողությունը, տվյալ երկրի բնակչության կրթական մակարդակը եւ համախառն ներքին արդյունքից մեկ շնչին հասնող չափաբաժինը:

2007 թվականի զեկույցում ՄԱԿ-ի անդամ 175 երկրներից 17-ը դուրս են մնացել ուսումնասիրությունից` լիարժեք տվյալների բացակայության պատճառով, այդ թվում` Աֆղանստանը, Իրաքը, Սերբիան:

2007 թվականի զեկույցը կոչվում է «Պայքար կլիմայի փոփոխությունների դեմ. մարդկային համերաշխություն տարանջատված աշխարհում»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG