Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը կդիտարկի ռուսաստանյան ընտրությունները


ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) դիտորդները կհետեւեն դեկտեմբերի 2-ին Ռուսաստանում անցկացվելիք Պետդումայի ընտրություններին եւ զեկույց կներկայացնեն դրանց վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրել է ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Սփենսեր Օլիվիեն, վեհաժողովի 30 դիտորդներ ընտրությունների ընթացքին կհետեւեն ռուսաստանյան 7 քաղաքներում:

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) նոյեմբերի 16-ին հայտարարել էր, որ չի դիտարկելու Ռուսաստանում անցկացվելիք ընտրությունները` այդ երկրի իշխանությունների կողմից ձգձգումների եւ սահմանափակումների պատճառով: Գրասենյակի հրապարակած հայտարարությունում ասված էր, թե Ռուսաստանի իշխանությունները «հակված չեն ժամանակին ընդունել դիտորդներին եւ լիովին համագործակցել նրանց հետ»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, երեկ հայտարարել է, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պաշտոնական Վաշինգտոնի դրդմամբ է հրաժարվել դիտորդական առաքելություն իրականացնելուց, որպեսզի «ապալեգիտիմացնի» ռուսաստանյան ընտրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG