Մատչելիության հղումներ

Ժողովրդական կուսակցությունը նախագահի թեկնածու առաջադրեց Տիգրան Կարապետյանին


Երկուշաբթի օրը Ժողովրդական կուսակցության 14-րդ համագումարը 2008 թվականի նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրեց կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին:

Սեփական թեկնածությունը Տիգրան Կարապետյանը անձամբ առաջադրեց` ասելով, որ «այլընտրանք է լինելու բոլորին». - «Համարում եմ, դա արդիական, որ այսօր մենք ձեւավորենք մեր թեկնածուն, ժողովրդական կուսակցություն չթողնի ժողովրդին առանց այլընտրանքային թեկնածուի»:

«16 տարի է, վայելում ենք անցումային փուլը», - շարունակեց նա: - «Այդ անցումային փուլը դեռ շատ կշարունակվի... մինչեւ մենք չհասկանանք, որ այսպես, ինչպես կառավարում էին ու կառավարում են, չի կարելի կառավարել»:

«Ես համարում եմ, այսօր ժողովուրդը մեզնից բացի որեւէ այլ թեկնածուի չի համակրում», - հայտարարեց Տիգրան Կարապետյանը: - «Եթե այսօր միայն նախկին իշխանավորը եւ ներկա իշխանավորն են ձգտում, բա ո՞րն է ապագան... Մենք պետք է վճռական քայլ անենք եւ այլընտրանքային թեկնածու առաջադրենք»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG