Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը այսօր որոշում է ստորագրել երեքշաբթի օրը խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու մասին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կառավարության նախաձեռնությամբ գումարվող նիստում նախատեսվում է շարունակել Հայաստանի 2008 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումը:

Խորհրդարանը երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ կքննարկի փոփոխությունները Ընտրական օրենսգրքում, փոփոխությունները եւ լրացումները դատաիրավական, տնտեսական եւ սոցիալական բնագավառներին, զինծառայությանը առնչվող մի շարք օրենքներում եւ օրենսգրքերում, ինչպես նաեւ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG