Մատչելիության հղումներ

logo-print

Հերթական հանրահավաքը Ազատության հրապարակում կկայանա դեկտեմբերի 8-ին


Ընդդիմադիր ուժերը հերթական հանրահավաքը կանցկացնեն Ազատւթյան հրապարակում դեկտեմբերի 8-ին ժամը 15-ին:

Ըստ Լեւոն Տեր-Պերտոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնությունների գրասենյակի տարածած հաղորդագրության, հանրահավաքի անցկացման մասին ՀՀ առաջին նախագահը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը իրազեկել են Երեւանի քաղաքապետին:

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը հանրահավաք անցկացնելու մասին իրազեկումը երեկ ընդունել է ի գիտություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG