Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Հայաստանը չի կարող մրցել մեզ հետ»


«Բաքու - Թբիլիսի - Էրզրում խողովակաշարը մեր ելքն է դեպի գազի եվրոպական շուկա, իսկ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարությունը`պատմական իրադարձություն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Ենի Ազերբայջան» կուսակցության 15-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:

«Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի կառուցմանը ամենից շատ ընդդիմանում էր հայկական լոբբին, սակայն շնորհիվ մեր կամքի ուժի, քաղաքականության ու քաջության` մենք հասանք մեր նպատակին», - ըստ APA գործակալության, ասել է Ադրբեջանի ղեկավարը:

«Այդ ծրագրերով մենք Ադրբեջանը դարձնում ենք անփոխարինելի երկիր եւ միաժամանակ հարվածներ հասցնում ագրեսոր հարեւանին», - հայտարարել է Ալիեւն ու հավելել. - «Հայաստանի նման աղքատ ու կիսակախյալ պետությունը չի կարող մրցել մեզ հետ»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG