Մատչելիության հղումներ

Պարզեցված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ժամկետը երկարաձգվեց եւս մեկ տարով


Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը` Դաշնության խորհուրդը այսօր քվեարկել է պարզեցված կարգով երկրի քաղաքացիություն ստանալու ժամկետը մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու օգտին:

Համաձայն ընդունված փաստաթղթի, նշված ժամկետում պարզեցված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն կարող են ստանալ այն օտարերկրյա քաղաքացիները եւ առանց քաղաքացիության անձինք, ովքեր նախկինում ունեցել են խորհրդային անձնագիր եւ ժամանել են նախկին խորհրդային հանրապետություններից:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, պարզեցված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ժամկետը ավելի վաղ երկարաձգվել էր մինչեւ եկող տարվա հունվարի 1-ը:

Ռուսաստանի տարածքում ներկայումս ապրում է հիմնականում ԱՊՀ-ի երկրներից ժամանած եւ մինչ օրս ռուսաստանյան քաղաքացիություն չունեցող շուրջ մեկ միլիոն մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG