Մատչելիության հղումներ

«Էյրբաս»-ը զգուշացնում է դոլարի արժեզրկման վտանգների մասին


Օդանավերի արտադրության եվրոպական «Էյրբաս» ընկերության ղեկավար Թոմաս Էնդերսը զգուշացրել է, որ եվրոյի նկատմամբ ամերիկյան դոլարի արժեզրկումը արդեն «կյանքին սպառնացող» չափերի է հասնում:

Նա հայտարարել է, որ չնայած բազմաթիվ նոր կանոններին, «Էյրբաս»-ը վիթխարի կորուստներ է կանխատեսում` կապված տարադրամի փոխարժեքի հետ, եւ կարծիք է հայտնել, թե հարկ կլինի արմատական միջոցներ ձեռնարկել:

«Էյրբաս»-ում արդեն իսկ կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում, որոնք կհանգեցնեն շուրջ 10 հազար աշխատատեղի կրճատման մինչեւ 2010 թվականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG