Մատչելիության հղումներ

logo-print

Իտալիան սատարում է Թուրքիային Եվրամիությանն անդամակցության հարցում


Իտալիայի արտաքին գործերի նախարար Մասիմո դ’Ալեման Ստամբուլում թուրք-իտալական հարաբերություններին նվիրված համաժողովում ասել է, որ Եվրոպական միությունը պարտավոր է հարգել տված խոստումը՝ Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու դեպքում Թուրքիայի անդամակցության հարցը դրական լուծելու մասին:

«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը նշում է, որ Իտալիան Թուրքիայի անդամակցության ակտիվ ջատագով է, մինչդեռ, որոշ երկրներ, մասնավորապես, Ֆրանսիան, Գերմանիան եւ Ավստրիան առաջարկում են Թուրքիային տալ ոչ թե Եվրամիության անդամի, այլ ընտրյալ գործընկերոջ կարգավիճակ:

«Իհարկե, Թուրքիան պարտավոր է համապատասխանել անդամակցության համար անհրաժեշտ չափանիշներին», - ասել է դ'Ալեման:

Իտալիայի արտգործնախարարը Ստամբուլում նաեւ քննադատել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, ով ասել է, թե «Թուրքիան աշխարհագրական առումով Եվրոպայում չէ, ուստի, Եվրամիությանն անդամակցելու հարցում պետք է մերժում ստանա»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG