Մատչելիության հղումներ

Ադրբեջանը վերստին արծարծում է Սաֆարովի էքստրադիցիայի հարցը


APA լրատվական գործակալությունը վկայակոչել է Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Նազիմ Ալեկպերովին, ով ասել է, թե Ադրբեջանը Հունգարիա է ուղարկել անհրաժեշտ փաստաթղթերը հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու՝ Ադրբեջանի իրավապահներին հանձնելու համար:

APA-ն վկայակոչել է նաեւ Ազգային ֆորում հասարակական կազմակերպության նախագահ, Միլի Մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիեւին, ով ասել է, թե տվյալ պահին Սաֆարովի էքստրադիցիայի հարցն այնքան էլ հրատապ չէ:

«Մենք ավելի շատ պետք է աշխատենք հարցը լուծելու համար, օգտվենք երկու երկրների համագործակցության ընձեռած հնարավորությունից: Արդեն 4 տարի է, ինչ մեր սպան բանտում է գտնվում», - ասել է Գուլիեւը եւ հավելել, որ հայերն ամեն ինչ անում են Սաֆարովի հնարավոր էքստրադիցիան խափանելու համար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG