Մատչելիության հղումներ

logo-print
Բազելում գործող Այլընտրանքային էներգիայի հետազոտությունների միջազգային ինստիտուտը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, գիտական կենտրոնը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարը վաստակել է ամենահեղինակավոր միջազգային պարգեւը` նախաձեռնելով նանոտեխնոլոգիաների ռուսաստանյան կորպորացիայի ստեղծումը:

«Նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարը այլընտրանքային էներգիայի արդյունավետ ձեւ գտնելու հեռատես ծրագիր է: Նրա ջանքերը` ուղղված նավթի արդյունավետ փոխարինող գտնելուն, ծառայում են ամբողջ մարդկությանը եւ ներդրում են հանդիսանում համընդհանուր խաղաղության կառուցման գործում», - ասված է Այլընտրանքային էներգիայի հետազոտությունների միջազգային ինստիտուտի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG