Մատչելիության հղումներ

Ավանդական, դասական եւ ավանգարդ արվեստի «Կամար Արտ» փառատոն


«Կամար Արտ» հիմնադրամը «Նարեկացի արվեստի միություն» հասարակական կազմակերպության ենթաճյուղն է: Այս է պատճառը, որ փառատոնին մասնակցելու են հիմնականում այն երիտասարդ ստեղծագործողները, որոնք իրենց առաջին ելույթն ունեցել են «Նարեկացի» միությունում:

Տասնօրյա փառատոնի ընթացքում Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում մասնակիցները ելույթներ կունենան ավանդական, դասական եւ ավանգարդ արվեստի ուղղություններում:

Փառատոնի շրջանակներում Կամերային երաժշտության տանը կկազմակերպվի նաեւ երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես:

Քանի որ դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր, այս առիթով, կրկին փառատոնի շրջանակներում, նախատեսված են նաեւ հաշմանդամ ստեղծագործողների (օրինակ, «Փարոս» երգչախումբի, կույր դաշնակահար Ալբերտ Աբգարյանի) ելույթները:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG