Մատչելիության հղումներ

logo-print

86-ամյա սիդնեյցին լողալով անցել է հազար կիլոմետր


Սիդնեյի 86-ամյա բնակիչ Ջոն Գուիլիմին 6 տարի է պահանջվել` կատարելու համար հազար կիլոմետր լողալով անցնելու իր խոստումը:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, վերջին 800-մետրը Գուիլիմը հաղթահարել է 26 րոպեում, եւ երբ դուրս է եկել լողավազանից՝ նրան գրկաբաց դիմավորել են երկու թոռնուհիներն ու բազմաթիվ ընկերները ծերանոցից, որտեղ նա իր կամքով բնակություն է հաստատել վերջին տարիներին:

«Ես շատ հանգիստ էի ինձ զգում, որովհետեւ գտնվում էի փրկարարների աչալուրջ հսկողության ներքո. եթե տեսնեին, որ սուզվում եմ՝ անմիջապես կգային օգնության», - ասել է 86-ամյա սիդնեյցին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG