Մատչելիության հղումներ

logo-print
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ով պատրաստվում է մասնակցել հունվարի 5-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններին, հրաժարական կտա նոյեմբերի 25-ին: Այդ մասին հայտնել է նախագահի մամլո ծառայության ղեկավար Վանո Նոնիաշվիլին:

«Նովոստի - Գրուզիա»-ի փոխանցմամբ, խոսնակը նշել է, որ ըստ Վրաստանի Սահմանադրությամբ ամրագրված ժամկետների` նոյեմբերի 26-ին երկրի նախագահի պաշտոնը պետք է արդեն թափուր լինի:

Առաջիկա երկու օրերին Միխեիլ Սահակաշվիլին կշարունակի կատարել իր պարտականությունները, քանի որ, ինչպես նշել է Նոնիաշվիլին, «կարեւոր հանդիպումներ ունի եվրոպացի գործընկերների` Լեհաստանի եւ Լիտվայի նախագահների հետ, որոնք Վրաստանում մասնակցելու են նոյեմբերի 23-24-ի «վարդերի հեղափոխության» չորրորդ տարեդարձի տոնակատարություններին»:

Հրաժարականից հետո Սահակաշվիլին կսկսի պաշտոնական քարոզարշավը, իսկ պետության ղեկավարի լիազորությունները կփոխանցվեն խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG