Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը, երեկ Լոնդոնում 2:3 հաշվով պարտվելով Խորվաթիայի թիմին, Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարի E խմբում գրավեց երրորդ տեղը եւ զրկվեց առաջնության եզրափակիչ փուլում հանդես գալու հնարավորությունից:

CNN-ը այսօր հաղորդում է, որ Անգլիայի հավաքականի մարզիչ Սթիվ ՄըքՔլարենը թիմի անհաջող ելույթի համար հեռացվել է աշխատանքից:

Տվյալ խմբում առաջին երկու տեղերը զբաղեցրեցին Խորվաթիայի եւ Ռուսաստանի հավաքականները, որոնք էլ իրավունք ստացան մասնակցելու Ավստրիայում եւ Շվեյցարիայում անցկացվելիք «Եվրո - 2008»-ի եզրափակիչ փուլին:

Հայաստանի հավաքականը ընտրական մրցաշարի վերջին փուլում երեկ Երեւանում 0:1 հաշվով պարտվեց Ղազախստանի թիմին եւ A խմբում գրավեց 7-րդ տեղը` 4 միավորով գերազանցելով վերջին տեղում գտնվող Ադրբեջանի հավաքականին: Խմբից եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունք ստացան Լեհաստանը եւ Պորտուգալիան:

«Եվրո - 2008»-ի եզրափակիչ փուլում հանդես կգան նաեւ Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը, Թուրքիան, Չեխիան, Գերմանիան, Իսպանիան, Շվեդիան, Ռումինիան, Հոլանդիան եւ տանտերերը` Ավստրիան եւ Շվեյցարիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG