Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Եվրոպական ֆիլմերի փառատոն 2007»-ը


Եվրոպական ֆիլմերի փառատոնը համագործակցում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ. հիմնական ֆիլմերից առաջ ցուցադրվելու են «Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում ցուցադրված կարճամետրաժ ֆիլմերը:

Բրիտանական խորհրդի մշակութային ծրագրերի ղեկավար Լուսինե Ղուլյանը «Մաքս Լիբերթի»-ին տեղեկացրեց, որ Գյոււմրիում եւ Կապանում ֆիլմերն անվճար կցուցադրվեն, իսկ ահա Երեւանում տոմսը կարժենա 500 դրամ: Մայրաքաղաքում ցուցադրված ֆիլմերից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի Հայաստանի մանկատներից կամ ծերանոցներից մեկին:

Փառատոնը կբացվի Երեւանի «Նաիրի» կինոթատրոնում` «Գժտված քույրերը» ֆրանսիական ֆիլմով:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG