Մատչելիության հղումներ

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար, ՀՀՇ-ի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքնառաջադրման կարգով կառաջադրի իր թեկնածությունը 2008-ի նախագահական ընտրություններում:

Անցած շաբաթ Ազգային ժողովի կողմից հաստատված փոփոխություններով Ընտրական օրենսգրքից հանվեց քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրման հնարավորությունը: Հենց քաղաքացիական նախաձեռնությամբ էր նախկին նախագահը մտադիր առաջադրել իր թեկնածությունը, ինչի մասին հայտարարել էր անձամբ:

«Քանի որ տասնյակ կուսակցություններ են արդեն առաջադրել [Տեր-Պետրոսյանի թեկնածությունը], այս օրերին նրանց համագումարները տեղի կունենան, նախագահը որոշում է կայացրել, որ ինքը կինքնառաջադրվի», - ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Այսօրվանից մինչեւ դեկտեմբերի 6-ը նախագահի հնարավոր թեկնածուները կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Առայժմ որեւէ թեկնածու փաստաթղթեր չի ներկայացրել:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG