Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը կղեկավարի Հովիկ Աբրահամյանը


Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը 2008-ի նախագահական ընտրություններում, հավանաբար, կգլխավորի տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նաեւ, որ Սարգսյանի նախընտրական շտաբը, ամենայն հավանականությամբ, կտեղակայվի ՀՀԿ-ի գրասենյակում:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ, Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր, որ ՀՀԿ-ն նախընտրական շտաբի համար տարածք էր վարձակալել ՀՖՖ-ի շենքում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG