Մատչելիության հղումներ

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր Ֆրանսիայի դեսպանատանը իր պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ ավելի քան երկժամյա հանդիպում է ունեցել Եվրամիության անդամ երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպանների, ինչպես նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակից, հանդիպման ժամանակ քննարկվել են ներքաղաքական իրավիճակին եւ Հայաստանի արտաքին հարաբերություններին առնչվող հարցեր:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG