Մատչելիության հղումներ

logo-print

Թրքալեզու պետությունները կոչ են անում համաշխարհային հանրությանը չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումներ


Բաքվում այսօր ավարտված Թրքալեզու երկրների բարեկամության, եղբայրության եւ համագործակցության 11-րդ համագումարը ընդունել է հայտարարություն, որով համաշխարհային հանրությանը կոչ է արել չընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումներ:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության տեղեկացմամբ, համագումարի մասնակիցները կոչ են արել միջազգային հանրությանը «հանդես գալ ճիշտ եւ անաչառ» գործողություններով:

Փաստաթղթում ափսոսանք է արտահայտված, որ «1915 թվականի հայոց ցեղասպանությունը, որը չունի փաստական հիմքեր, որոշ երկրների խորհրդարաններում քննարկման է դրվում». - «Արդյունքում ընդունվում են որոշումներ, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին եւ առաջ են բերում թրքալեզու աշխարհի վրդովմունքը: Այդ որոշումները նպաստում են ահաբեկչության տարածմանը, բացասաբար են անդրադառնում տարածաշրջանում կայունության եւ խաղաղության վրա եւ անդունդ են առաջացնում երկու ժողովուրդների միջեւ»:

«Մենք` համագումարի մասնակիցներս, կոչ ենք անում չընդառաջել հայերի հավակնություններին: Այն փաստը, որ Թուրքիան առաջարկել է ստեղծել կոմիտե եւ քննարկել այդ հարցը, իսկ Հայաստանը հրաժարվել է մասնակցել քննարկումներին, նշանակում է, որ ճշմարտությունը մեր կողմում է», - հայտարարում են համագումարի մասնակիցները.


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG