Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր կազմը


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր կազմը:

Ակնկալվում է, որ խորհրդարանականները կառավարության ծրագիրը եւ նրա վստահության հարցը կքննարկեն նոյեմբերի 22-ին:

Վրաստանի նախկին կառավարությունը` Զուրաբ Նողաիդելիի գլխավորությամբ, հրաժարական է տվել անցած շաբաթավերջին:

Նոր վարչապետ է նշանակվել Lադո Գուրգենիձեն, ով նախկինում զբաղեցնում էր Bank of Georgia դրամատան վերահսկող խորհրդի նախագահի պաշտոնը:

Կառավարության կազմում փոխվել են միայն կրթության եւ փախստականների հարցերով նախարարները:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG