Մատչելիության հղումներ

Թենիսի միջազգային ֆեդերացիան Շանհայի «մասթերզ» դասի սուպերմրցաշարից հետո հրապարակել է ուժեղագույն թենիսիստների դասակարգումը: Արգենտինան ներկայացնող հայազգի Դավիթ Նալբանդյանը 2007 թվականի արդյունքներով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը:

Շանհայի սուպերմրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի ուժեղագույն 8 թենիսիստները, անցած շաբաթավերջին ավարտվեց շվեյցարացի թենիսիստի հաղթանակով: Եզրափակիչում Ֆեդերերը ջախջախեց իսպանացի Դավիթ Ֆեռերին:

Ուժեղագույն թենիսիստների դասակարգման ցուցակում երկրորդը իսպանացի Ռաֆայել Նադալն է, սերբ Նովակ Ջոկովիչը երրորդն է, իսկ ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոն` չորրորդը: Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Դավիթ Ֆեռերը, Էնդի Ռոդիքը (ԱՄՆ) Ֆերնանդո Գոնսալեսը (Չիլի), Ռիշար Գասկեն (Ֆրանսիա) եւ Թոմի Ռոբրեդոն (Իսպանիա):

Ֆեդերերը մրցաշրջան 2007-ում սահմանեց յուրօրինակ ռեկորդ. միայն թենիսի կորտում` տարբեր մրցաշարերի մասնակցելով, վաստակեց ավելի քան 10 միլիոն եվրո:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG