Մատչելիության հղումներ

Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի վստահեցմամբ, դեպի Հայաստան ուղեւորվող ավելի քան 30 բեռնատար եւ մոտ 70 մարդատար ավտոքենենաների` վերջին շաբաթներին ուկրաինական Իլյիչովսկի նավահանգստում կուտակումները պայմանավորված են «զուտ տեխնիկական» պատճառներով:

«Խնդիրը վերաբերում է բացարձակապես տեխնիկական հարցերին: Վերանորոգվում է [Իլյիչովսկի եւ վրացական Փոթիի միջեւ երթեւեկող] մեծ լաստանավը. դա է պատճառը, որ փոխադրումները ուշանում են: Մենք հետաքրքրվել ենք, խոստացել են, որ շատ շուտով կվերականգնվի փոխադրման ընթացքը եւ, կարծում եմ, որ հարցն առաջիկայում կլուծեն», - «Ազատություն» ռադոիակայանին երկուշաբթի օրը ասաց Արմեն Խաչատրյանը: - «Բնական է, որ նախ երկաթուղային վագոններն են տեղափոխում, համակարգված է այդպես: Առաջիկայում, վերանորոգումից հետո, կտեղափոխեն մեր բեռները նույնպես»:

«Մենք վերահսկում ենք խնդիրը, ամեն օր հետաքրքրվում ենք եւ փորձում ենք արագացնել գործընթացը: Կարծում եմ առաջիկա օրերին բեռնափոխադրումները կվերականգնվեն», - հավելեց նա` հավաստիացնելով. - «Բացարձակ որեւէ քաղաքական դրդապատճառ չկա, հարցը զուտ տեխնիկական է»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG