Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը։

2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակից փոխանցում են, որ շուրջ մեկեւկես ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր։

Հայաստանի առաջին նախագահը Փիթեր Սեմնեբիին է ներկայացրել Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որոնք հնչեցվել էին նոյեմբերի 16-ի հանրահավաքում։

Եվրամիության հատուկ ներկայացուցչին են հանձնվել նաեւ քաղաքացիների իրավունքների խախտման եւ ոստիկանության բռնարարքների մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի կողմից կազմված տեղեկանքների առաջին երեք թողարկումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG