Մատչելիության հղումներ

logo-print

Զիմբաբվեն` ինֆլյացիայի «աշխարհի չեմպիոն»


Համաշխարհային բանկի տվյալներով` այս տարվա ընթացքում Զիմբաբվեում գներն աճել են... 14841 տոկոսով: Այդ աֆրիկյան երկրի վիճակագրության պետական գործակալությունը հայտնել է, որ ազգային տարադրամի՝ Զիմբաբվեի դոլարի արժեզրկման հիմնական պատճառը սննդամթերքի եւ վառելիքի գների աճն է:

Zimbabwe Independent պարբերականի փոխանցմամբ, սեպտեմբերին արժեզրկումը դեռ կազմում էր 792 տոկոս, սակայն հոկտեմբերին եւ նոյեմբերին կտրուկ աճ է արձանագրել:

Զիմբաբվեի իշխանությունները առեւտրականներին ստիպել են իջեցնել գները, սակայն դրա արդյունքում խանութներն անմիջապես դատարկվել են:

Զիմբաբվեի 83-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն, ում Արեւմուտքում դիկտատոր են համարում, հայտարարել է, թե «Զիմբաբվեն երբեւէ չի ընկճվի, անպայման կհաղթահարի դժվարությունները, որոնք արեւմտյան ապակառուցողական ուժերի նյութած դավերի հետեւանք են»:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ Զիմբաբվեն ժամանակին համարվել է տնտեսական զարգացման հնարավորության առումով չափազանց խոստումնալից երկիր, սակայն ներկայումս այնտեղ աննախադեպ արժեզրկում է, սննդի, վառելիքի, ինչպես նաեւ արտարժույթի պակաս:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG