Մատչելիության հղումներ

«Ալկոհոլատար» խողովակաշար` Ռուսաստանից Էստոնիա


DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, ռուսաստանցի իրավապահները ռուս - էստոնական սահմանին վերջերս բացահայտել են մի արտառոց «բիզնես - ծրագիր»: Երկու երկրների սահմանով անցնող Նարվա գետի ռուսական ափին գտնվող Իվանգորոդ ավանից հնարամիտ մարդիկ 300 մետր երկարությամբ ռետինե խողովակով տնային արտադրության օղի են մղել դեպի Նարվա էստոնական քաղաք:

Ռուսաստանցի սահմանապահները Նարվայի ափին մի իվանգորոդցու ձերբակալել են հենց այն պահին, երբ նա իր Ford Transit մեքենայից էլեկտրական պոմպով 800 լիտր «սամոգոն» (ինքնաթոր օղի) էր մղում գետի մյուս ափը, որտեղ խմիչքն ընդունում էր Էստոնիայի մի քաղաքացի:

DPA-ն նշում է, որ դա այդօրինակ ապօրինի բիզնեսի առաջին դեպքը չէ: Անցյալ տարի էստոնացի սահմանապահները բացահայտել եւ ոչնչացրել են «ալկոհոլատար» 1700-մետրանոց խողովակ, որը մաքսանենգները հաջողացրել են անցկացնել Նարվա գետի վտակ Տորվայոգիով:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG