Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Դաշնության հեռավոր ու դժվարամատչելի շրջաններում այսօրվանից սկսվում է դեկտեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը:

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ելենա Ուբրովինայի փոխանցմամբ, այսօր վաղաժամ քվեարկություն կանցկացվի Կամչատկայում, Մուրմանսկի ու Սախալինի մարզերում, ինչպես նաեւ Տուվայի հանրապետությունում:

Քվեների հաշվարկը կկատարվի անմիջապես, բայց արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 2-ին` Ռուսաստանի ամբողջ տարածքում քվեարկության ավարտից հետո:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG