Մատչելիության հղումներ

Դանիլ Խաչատուրովի նախկին կինը ունեցվածք է պահանջում


Ռուսաստանի ամենահարուստ հայերից մեկի՝ Դանիլ Խաչատուրովի նախկին կինը՝ Աննա Խաչատուրովան ունեցվածքը կիսելու հայց է ներկայացրել դատարան:

Ըստ Forbes ամսագրի, Ռուսաստանի ամենախոշոր ապահովագրական ընկերության՝ «Ռոսգոսստրախ»-ի ղեկավարի ակտիվները կազմում են 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար:

Այս պահին Աննա Խաչատուրովան պահանջում է քաղաքային հիփոթեքային բանկի 50 տոկոսը, սակայն ապագայում մտադիր է պահանջել նաեւ «Ռոսգոսստրախ»-ի արժեթղթերի մի մասը կամ դրանց դիմաց փոխհատուցում:

Նախկին ամուսինները 15 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են այս տարվա օգոստոսին, նրանց 14-ամյա որդին մնացել է Աննա Խաչատուրովայի հետ:

Խաչատուրովայի փաստաբան Իրինա Պոնամարյովայի փոխանցմամբ՝ դատավարությունը սկսվելու է նոյեմբերի 26-ին:

«Մենք նաեւ պահանջելու ենք «Ռոսգոսստրախ»-ի արժեթղթերի մի մասը», - հայտարարել է փաստաբանը։


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG