Մատչելիության հղումներ

Էդուարդ Շեւարդնաձեն չի առաջադրվի նախագահական ընտրություններում


Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն չի առաջադրվի հունվարի 5-ին երկրում անցկացվելիք արտահերթ նախագահական ընտրություններում:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ` վրացական պետության նախկին ղեկավարը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու է որպես սովորական ընտրող:

Շեւարդնաձեն կարծում է, որ ընտրությունները պատշաճ ձեւով կանցկացվեն, քանի որ դրանց հետեւելու են բազմաթիվ օտարերկրյա եւ տեղացի դիտորդներ, եւ գրեթե անհնար է լինելու կեղծել արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG