Մատչելիության հղումներ

Անցած գիշեր Բաթումիում տեղակայված ռուսաստանյան 12-րդ ռազմակայանից դեպի Հայաստան է ուղեւորվել ռազմակայանի գույքով բեռնված վերջին երկաթուղային շարժակազմը, ինչով Ռուսաստանն ամբողջացրել է Վրաստանից իր զորքերի դուրսբերման գործընթացը:

Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսեյ Մասլովը «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է, որ «Վրաստանից ռուսաստանյան զորքերի տեխնիկայի, սպառազինության եւ նյութական միջոցների դուրսբերումը, որը ռուս - վրացական համաձայնագրով նախատեսված էր իրականացնել 2008 թվականի ընթացքում, ավարտվեց ժամկետից շուտ»:

Մասլովի խոսքերով, «Վրաստանում ռուսաստանյան զորքեր այլեւս չկան». - «Այնտեղ մնում են միայն մեր խաղաղապահները, որոնք գործում են Աբխազիայում ԱՊՀ-ի մանդատով, ինչպես նաեւ ընդգրկված են Վրաստանի մասնակցությամբ խառը ուժերի կազմում` Հարավային Օսիայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG