Մատչելիության հղումներ

ՀԺԿ-ի քաղխորհուրդը որոշել է կուսակցության վարչությանն առաջարկել նախագահական ընտրություններում սատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին


Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) չորեքշաբթի օրը Քաղխորհրդի նիստում որոշել է առաջարկել կուսակցության վարչությանը առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:

«Հաշվի առնելով, որ առաջին նախագահը որոշում է կայացրել վերադառնալ քաղաքականություն եւ արդեն հայտարարել է, որ առաջադրվում է իբրեւ նախագահի թեկնածու, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ նրա շուրջ արդեն բեւեռի ստեղծման այդ գործընթացը տեղի է ունենում, նաեւ շատ հարցեր պարոն Տեր-Պետրոսյանը հենց ինքը վերաիմաստավորել է, հենց ինքը` պարոն Դեմիրճյանը առաջարկեց, որ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը պաշտպանի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀԺԿ-ի ղեկավար անդամ, կուսակցության մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը` հավելելով, որ վերջնական որոշումը պիտի կայացնի կուսակցության վարչությունը. - «Այդպիսին է մեր կանոնադրությունը»:

ՀԺԿ-ի վարչության նիստը տեղի կունենա ընթացիկ ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա սկզբին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG