Մատչելիության հղումներ

Նովրուզ Մամեդով. «Հայ-ադրբեջանական հակամարտությունը կլինի Սարկոզի - Ալիեւ հանդիպման ուշադրության կենտրոնում»


Նոյեմբերի 19-20-ին Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Ֆրանսիա կատարելիք այցի շրջանակներում «ուշադրության կենտրոնում կլինի հայ-ադրբեջանական հակամարտությունը»:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

«Անկասկած նախագահների հանդիպմանը ուշադրության կենտրոնում կլինի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը», - ասել է Մամեդովը:

Նա հայտնել է, որ Ալիեւի առաջիկա այցելության ընթացքում որեւէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ. - «Այցելությունը աշխատանքային բնույթ ունի»:

«Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները դրական են, եւ համագործակցությունը շարունակելու համար երկխոսություն է անհրաժեշտ: Մյուս կողմից, Սարկոզիի համար եւս կարեւոր է հանդիպել Ադրբեջանի նախագահին` տարածաշրջանային խնդիրների մասին լավ պատկերացում կազմելու եւ Եվրասիայի «տաք կետերի» մասին Ադրբեջանի նախագահ Ալիեւի դիրքորոշումները իմանալու համար», - ասել է Մամեդովը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG