Մատչելիության հղումներ

Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին չեղյալ է հայտարարել իր այցելությունը Ֆրանսիա, որը պետք է կայանար այսօր:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հաղորդում է, թե նախարարի որոշումը պայմանավորված է երկրում հայտարարված արտակարգ դրությամբ:

Երեքշաբթի օրը Ֆրանսիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել վրաց գործընկերոջ հետ եւ ուշադրություն հրավիրել, որ պաշտոնական Փարիզը դեմ է մամուլի ազատությունների սահմանափակումներին արտակարգ դրության պայմաններում, իսկ անցած ուրբաթ Վրաստանին կոչ էր արել վերացնել արտակարգ դրությունը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG