Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կարող է հրթիռներ տեղակայել Բելառուսում


Ռուսաստանի բանակի հրետանու եւ հրթիռային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Զարիցկին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է փոքր հեռահարության հրթիռներ տեղակայել Բելառուսում` ի պատասխան Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու ամերիկյան ծրագրերին:

Ռուսաստանյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Զարիցկին ասել է, մասնավորապես, թե «ցանկացած գործողություն ծնում է հակազդեցություն, եւ այդպես է նաեւ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի դեպքում»:

Այս ամիս ավելի վաղ Զարիցկիի բելառուս պաշտոնակից Միխայիլ Պուզիկավը հնարավոր էր համարել, որ Ռուսաստանը Բելառուսին տրամադրի իր նոր «Իսկանդեր» փոքր հեռահարության հրթիռներից:

Զարիցկին հայտնել է, որ «Իսկանդեր» հրթիռները կարող են խոցել 300-ից մինչեւ 500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նշանակետերը:

Հունիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Ռուսաստանը հրթիռներ կուղղի դեպի Եվրոպայում գտնվող թիրախներ, եթե Միացյալ Նահանգները շարունակի առաջ մղել Չեխիայում եւ Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու իր ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG