Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման մասնակիցները քննարկել են հայ - բուլղարական հարաբերությունների ամբողջ շրջանակը` հատկապես կարեւորելով տնտեսական գործակցության հետագա ակտիվացումը, ինչպես նաեւ անդրադարձել են Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում երկու երկրների գործակցության հնարավորություններին:

Բուլղարիայի վարչապետը երկու երկրների հարաբերություններում առանձնահատուկ դեր է վերապահել բուլղարահայ համայնքին, որի անդամները, նրա խոսքով, լիովին ինտեգրված են հասարակության մեջ եւ մեծ մասնակցություն ունեն երկրի կյանքի տարբեր ոլորտներում:

Հանդիպման ժամանակ նշվել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2004 թվականին Բուլղարիայում անցկացված Հայկական մշակույթի օրերի օրինակով հաջորդ տարի Հայաստանում անցկացնել բուլղարական մշակույթի օրեր:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG