Մատչելիության հղումներ

Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն հրապարակել են քաղաքական գովազդի գները


Առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածուների խոսքի մեկ րոպեն Հանրային հեռուստատեսության եթերում կարժենա 80 հազար դրամ, Հանրային ռադիոյի եթերում` 20 հազար դրամ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ Աբրահամ Բախչագուլյանը «Ազատություն» ռադիոկայանին նաեւ փոխանցեց, որ ԿԸՀ-ն մինչեւ այս պահը այլ հեռուստաընկերություններից ու ռադիոընկերություններից առաջարկներ չի ստացել:

Հանրային հեռուստաընկերությունը, փաստորեն, անփոփոխ է թողել քաղաքական գովազդի գները. անցած մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ վճարովի եթերաժամի գները նույնն էին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG