Մատչելիության հղումներ

Ոստիկանություն ներկայացած ոմն Բաբայան հայտնել է, թե ինքն է սպանել Սայադ Դավթյանին


Հայաստանի ոստիկանական ծառայության պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, նոյեմբերի 12-ին, ժամը 16.30-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է ներկայացել 1962 թվականին ծնված Վալերի Բաբայանը եւ հայտնել, որ ինքն է նոյեմբերի 8-ին կատարել Հայաստանի որսորդների միության նախագահ Սայադ Դավթյանի սպանությունը:

«Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու եւ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժինը», - ասված է տեղեկագրությունում:

Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

Սայադ Դավթյանը սպանվել էր նոյեմբերի 8-ին Կոմիտաս փողոցի շուկային հարող տարածքում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG