Մատչելիության հղումներ

Որոշ ուսուցիչներ տապալել են միասնական համակարգով անցկացվող փորձնական քննությունները


Մի քանի դպրոցներում ուսուցիչների եւ աշակերտների շրջանում անցկացված փորձարկումների արդյունքները եւ թեստերի նմուշները ուղարկվել են նաեւ բուհերի ռեկտորներին:

«Հայոց լեզու, գրականություն» առարկայի քննական առաջադրանքների եւ ուղեցույցի մշակման հանձնաժողովի նախագահ Յուրա Ավետիսյանը նշեց, որ թեստերի հետ կապված եղել են դիտողություններ եւ դիտարկումներ, որոնք հաշվի են առնվել թեստերի նմուշները մշակելիս:

Մաթեմատիկայի քննական առաջադրանքների եւ ուղեցույցի մշակման հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը, անդրադառնալով թեստերին եւ ընդհանրապես միասնական համակարգին, նշեց, որ քննությունների անցկացման այս ձեւը 2 քայլ առաջ է նախորդից: Չնայած այս համակարգն էլ ունի իր բացասական կողմերը, սակայն, ըստ նրա, դրականը գերակշռող է:

«Հայոց լեզու, գրականություն» եւ «Մաթեմատիկա» առարկաներից փորձնական քննություն հանձնել են նաեւ ուսուցիչները: Մտահոգիչն այն է, որ մի քանի ուսուցիչներ 80 հնարավորից հավաքել են ընդամենը 30-միավոր: Յուրա Ավետիսյանը ասում է, որ պատճառը բնավ թեստերի բարդությունը չէր, այլ ուսուցիչների գիտելիքները:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG