Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան»-ը բացառում է Սայադ Դավթյանի սպանության քաղաքական դրդապատճառները


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բացառում է կուսակցության անդամ, Հայաստանի որսորդների միության նախագահ Սայադ Դավթյանի սպանության «քաղաքական դրդապատճառները»:

Կուսակցության մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը նաեւ ասաց, թե իրենք «պատկերացում չունեն, թե ովքեր կարող էին սպանել Դավթյանին». - «Քանի դեռ ընթանում է գործի հետաքննությունը, որեւէ վարկած մենք չենք նշում, սակայն քաղաքական դրդապատճառը մենք բացառում ենք»:

«Բարգավաճ Հայաստան»-ը թշնամիներ չունի: Մենք գործակցում ենք քաղաքական դաշտի լայն սպեկտրի կուսակցությունների հետ, կոալիցիայի անդամ ենք, նաեւ խորհրդարանում ենք ներկայացված», - փաստարկեց Մհերյանը: - «Դժվար թե այստեղ լինի քաղաքական պատճառ»:

Հայաստանի որսորդների միության նախագահ Սայադ Դավթյանը սպանվել էր նոյեմբերի 8-ին Կոմիտաս փողոցի շուկային հարող տարածքում:

Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ առայժմ ձերբակալվածներ կամ կասկածյալներ չկան:

Հարուցված քրեական գործի քննությունը վարում է մայրաքաղաքի Արաբկիր համայնքի ոստիկանության քննչական բաժինը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG