Մատչելիության հղումներ

Վախճանվել է Ժիրայր Սեֆիլյանի մայրը


Նոյեմբերի լույս 10-ի գիշերը 71 տարեկան հասակում Բեյրութում վախճանվել է Հայաստանում բանտարկված ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի մայրը՝ Սիմա Թասլաքյանը: Այդ մասին շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունից:

Սիմա Թասլաքյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր անցած շաբաթ, երբ նա տեղեկացել էր, որ իր որդին այս ամիս էլ ազատ չի արձակվելու:

Սպասվում էր, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը միջնորդություն կներկայացնի դատապարտյալներին վաղաժամկետ ազատ արձակող հանձնաժողովին: Միջնորդությունը չի ներկայացվել Սեֆիլյանի ստացած տույժի պատճառով:

Սեֆիլյանը դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման ապօրինի զենք եւ զինամթերք պահելու համար:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG