Մատչելիության հղումներ

logo-print

«Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործը հանձնվել է Գլխավոր դատախազությանը


«Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործը այսօր հանձնվել է Հայաստանի գլխավոր դատախազության:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, այսօր Գլխավոր դատախազության 5 աշխատակիցներ այցելել են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն, կազմել են ստացման արձանագրություն եւ Գլխավոր դատախազության արխիվ են վերադարձրել «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործի բոլոր 61 հատորները:

Գլխավոր դատախազության արխիվից նշված քրեական գործի անհետացման մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի վերջին: Երեկ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ գործը գտնվում է իր մոտ եւ պատրաստակամություն հայտնեց այն վերադարձնել դատախազությանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG