Այս գիշեր 71 տարեկան հասակում Բեյրութում վախճանվել է Հայաստանում բանտարկված ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի մայրը՝ Սիմա Թասլաքյանը: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունից:
Սիմա Թասլաքյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր այս շաբաթ, երբ նա տեղեկացել է, որ իր որդին այս ամիս էլ ազատ չի արձակվելու:
Սպասվում էր, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը միջնորդություն կներկայացնի դատապարտյալներին վաղաժամկետ ազատ արձակող հանձնաժողովին: Միջնորդությունը չի ներկայացվել Սեֆիլյանի ստացած տույժի պատճառով:
Սեֆլիյանը դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման ապօրինի զենք եւ զինամթերք պահելու համար:
Արմեն Դուլյան