Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի խորհրդարանը հաստատեց նախագահի հրամանագիրը արտակարգ դրության մասին


Վրաստանի խորհրդարանը ուրբաթ օրը հաստատել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրամանագիրը՝ երկրի ողջ տարածքում 15 օրով արտակարգ դրություն հայտարարելու մասին:

Որոշման օգտին քվեարկել են նիստին ներկա բոլոր 149 պատգամավորները, հայտնել է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը:

Վրաստանի խորհրդարանը բաղկացած է 225 պատգամավորից:

Խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն հույս է հայտնել, որ արտակարգ դրությունը կվերացվի «շատ շուտով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG