Մատչելիության հղումներ

«Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործը Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ է


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել «Ղարաբաղ կոմիտեի» քրեական գործի նյութերի մասին: Ներկայացնում ենք հայտարարությունը ամբողջությամբ:

«1995 կամ 1996 թվականին իմ խնդրանքով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանը «Ղարաբաղ կոմիտեի» գործի հատորները ուղարկել է Նախագահի նստավայր եւ համապատասխան ձեւակերպմամբ հանձնել նրա աշխատակազմին։ Դա արվել է՝ 1998 թվականին Ղարաբաղյան շարժման տասնամյա տարեդարձի առթիվ բացվելիք թանգարանում ի պահ դրվելու նպատակով։ Իշխանափոխությունից հետո «Ղարաբաղ կոմիտեի» գործի նյութերը տեղափոխվել են իմ անձնական արխիվ եւ մինչ այժմ պահվել ամբողջական վիճակում։ Արտավազդ Գեւորգյանին հաջորդած գլխավոր դատախազներից ոչ մեկը «Ղարաբաղ կոմիտեի» գործի նյութերը վերադարձնելու խնդրանքով կամ պահանջով ինձ չի դիմել։ Այսօր էլ գտնում եմ, որ այդ նյութերը պահելու ամենահարմար տեղը Ղարաբաղյան շարժման թանգարանն է, որը վաղ թե ուշ պետք է բացվի։ Սակայն եթե կա որեւէ անհրաժեշտություն, ես պատրաստ եմ դրանք անմիջապես վերադարձնել դատախազության արխիվ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG